К основному контенту

Առողջագիտություն



Կոտրվածքներ. 03.04.2019


Կոտրվածքը ոսկրի վնասվածքն է` նրա ամբողջականության խախտմամբ: Տարբերում են բնածին և ձեռքբերովի կոտրվածքներ: Վերջիններիս ամենամեծ խումբն են կազմում վնասվածքային կոտրվածքները, որոնք ուղեկցվում են ոսկրը շրջապատող փափուկ հյուսվածքների վնասմամբ: Մաշկի ամբողջականության խանգարման ժամանակ վնասող առարկայի կամ կոտրված ոսկրի սուր բեկորի ազդեցությամբ առաջանում են բաց կոտրվածքներ: Եթե մաշկի ամբողջականությունը չի խախտվում, կոտրվածքներն անվանում են փակ: Կախված կոտրվածքների գծի ուղղությունից` տարբերում են լայնական, թեք և երկայնական կոտրվածքներ: Բարդ կոտրվածքները, երբ կոտրված ոսկրի ծայրերից անջատվում են մի քանի բեկորներ, անվանում են բեկորային կամ բազմաբեկորային, իսկ բազմաթիվ մանր բեկորների առկայության դեպքում` մանրատված (փշրված):

Լրիվ կոտրվածքները, եթե վնասված է երկար խողովակավոր ոսկրը, գրեթե միշտ ուղեկցվում են ոսկրաբեկորների տեղաշարժով, որոնք իրար նկատմամբ անկյունային դիրք են գրավում կամ տեղաշարժվում են կողքի և կամ պտտվում իրենց առանցքի շուրջը, իսկ երբեմն` երկարությամբ բաժանվում իրարից: Լրիվ կոտրվածքները, առանց բեկորների տեղաշարժի, հազվադեպ են և լինում են միայն երեխաների մոտ: Ոչ լրիվ կոտրվածքները (ճաքերը) նույնպես հաճախ են լինում մանկական տարիքում: Վնասվածքային կոտրվածքների ենթակա են տարեցների և ծերերի ոսկրերը, որոնք տարիների ընթացքում դառնում են ավելի փուխր, կորցնում են ճկունությունը: Հատուկ տեղ են գրավում սեղմումային (կոմպրեսիոն) կոտրվածքները, որոնք հաճախ բնորոշ են կարճ ոսկրերին, առավել հաճախ` ողներին: Այդ կոտրվածքների ժամանակ ոսկրը կարող է մասերի չբաժանվել. այն միայն ձևափոխվում է (տափակում), և դրանում պարունակվող սպունգանման ոսկրային հյուսվածքը շատ տեղերում խախտվում է: Առավել հաճախակի են վերջույթների երկար ոսկրերի (բազկոսկր, նախաբազկի, կոնքի, սրունքի ոսկրեր) կոտրվածքներ:

Նյութի հղումը





Անգիտակից տուժած. 20.03.2019

Անգիտակից տուժածն անընդունակ է ապահովել իր շնչուղիների անցանելիությունը և ենթակա է շնչահեղձ լինելու վտանգի: Երբ տուժածն անգիտակից վիճակում է, նրա մկանները, այդ թվում նաև լեզուն, թուլանում են։ Լեզուն հետ է գնում դեպի ըմպան՝ փակելով շնչուղիները։ Անգիտակից տուժածի կլման և հազի ռեֆլեքսները բացակայում են, ինչը կարող է բերել շնչուղիների անցանելիության խանգարման։ Փսխման զանգվածը կամ այլ հեղուկներ կարող են խցանել շնչուղիները։ Այդ իսկ պատճառով արգելվում է անգիտակից վիճակում գտնվող կամ մթագնած գիտակցություն ունեցող տուժածին խմեցնել, կերակրել կամ նրա մոտ փսխում առաջացնել։ Շնչուղիների խցանումը շնչառության դադարի պատճառ կարող է հանդիսանալ, որն իր հերթին կարող է բերել սրտի կանգի։
Գիտակցության բացակայության դեպքում, անհրաժեշտ է տուժածին բերել կողքի ապահովության դիրքի (ԿԱԴ)։ Այդ դիրքը հնարավորություն է տալիս ապահովել՝
  • շնչուղիների անցանելիությունը և օդի մուտքը դեպի շնչուղիներ,
  • բերանի խոռոչի պարունակության արտահոսքը։
Անգիտակից վիճակում գտնվող տուժածի մոտ առաջնահերթը շնչուղիների անցանելիության ապահովումն է, սակայն օգնություն ցուցաբերելիս միշտ պետք է լինել գգույշ` աշխատելով տուժածին չպատճառել լրացուցիչ վնասվածքներ, չոլորել նրա ողնաշարը։ Հատուկ ուշադրություն պետք է դարձնել գլխին և պարանոցին։ Եթե տուժածն ակնոցով Է, ապա կողքի ապահովության դիրքի բերելիս նախօրոք հեռացրեք նրա ակնոցը։



Սուր շնչառական հիվանդություններ. 06.03.2019

Սուր շնչառական հիվանդությունների խմբին են դասվում սուր շնչառական վիրուսային վարակները։ Վիրուսների կողմից հարուցված շնչուղիների (քիթ, կոկորդ, շնչափող, բրոնխներ) լորձաթաղանթների, երբեմն էլ աչքի շաղկապենու ախտահարումով ընթացող մի շարք վարակիչ հիվանդությունները ընդհանուր անվանում են սուր շնչառական հիվանդություններ։ Սուր շնչառական հիվանդություններով ավելի շատ հիվանդանում են երեխաները։ Այս խմբի առավել հաճախ հանդիպող հիվանդություններից է գրիպը։ Սուր շնչառական հիվանդություններից են նաև հարգրիպային, ադենովիրուսային, ռինովիրուսային, շնչառասինցիտիալ և այլ վարակներ։







Արյունահոսություն. 27.02.2019


Картинки по запросу արյունահոսություն
Կան արյունոսություն 3 տեսակներ զարկերակային արյունահոսություն, երակային արյունահոսություն և մազանոթային արյունահոսություն: 

  • Զարկերակային այրունահոսություն
 Զարկերակային արյունն ալ կարմիր գույնի է։ Քանի, որ զարկերակներում ճնշումը բարձր է, արյունը բարձր ճնշման տակ, բաբախող շիթով դուրս է հոսում:

  • Երակային արյունահոսություն
Երակային արյունը մուգ կարմիր գույնի է։ Երակները, զարկերակների հետ համեմատած, ավելի հեշտ են վնասվում, քանի որ ավելի նուրբ պատեր ունեն և ավելի մակերեսայինեն տեղակայված։ Երակներում ճնշումը ցածր է, և արյունը վերքից հոսում է միալար։ Երակային արյունահոսությունը սովորաբար հեշտ է դադարեցվում։

  • Մազանոթային արյունահոսություն
 Մազանոթային արյունն ավելի մուգ է, քան զարկերակայինը, բայց ավելի բաց է, քան երակայինը։ Մազանոթային արյունահոսությունը ամենահաճախ հանդիպողարյունահոսությունն է։ Այն թույլ է, քանի որ մազանոթներում ճնշումը ցածր է, և այդ անոթների լուսանցքը շատ փոքր է։






Սիրտ-թոքային վերակենդանացում. 20.02.2019

Սիրտ-թոքային վերակենդանացումն առաջին օգնության միջոցառում է, որին դիմում են, երբ ինչ-որ մեկը չի շնչում կամ նրա սիրտը կանգ է առել:
Картинки по запросу սիրտթոքային վերակենդանացման մասին
Սիրտ-թոքային վերակենդանացման (ՍԹՎ) նպատակը կլինիկական մահվան մեջ գտնվող մարդու կենսական կարևոր օրգանների կորցրած կամ խանգարված ֆունկցիաները վերականգնելու միջոցով նրա կյանքը փրկելն է:
Կլինիկական մահը սկսվում է արյան շրջանառության (սրտի) կանգից վայրյաններ անց և դրսևորվում հետևյալ նշաններով՝
  • գիտակցության բացակայություն
  • շնչառության բացակայություն
  • անոթազարկի (պուլսի) բացակայություն կենտրոնական (քնային) զարկերակի վրա
  • բբերի առավելագույն լայնացում (սրտի կանգից 2 րոպե հետո)
  • բբերի լուսային ռեակցիայի բացակայություն:
Սիրտ-թոքային վերականդանացումը ներառում է տուժողի կրծքավանդակի սեղմումները և արհեստական շնչառությունը, որոնց միջոցով փորձ է կատարվում նվազագույն մակարդակի վրա պահպանել նրա արյան շրջանառությունը և կենսական կարևոր օրգանների (առաջին հերթին՝ գլխուղեղի) թթվածնով մատակարարումը՝ փորձելով թույլ չտալ, որպեսզի կլինիկական մահը վերաճի անդառնալի կենսաբանական մահվան:
Եթե ինչ-որ մեկը դժբախտ պատահարից, ճանապարհատրանսպորտային վթարից և ծանր վնասվածքից, վայր ընկնելուց, թունավոր կենդանիների խայթելուց, թունավորվելուց կամ այլ դրվագներից հետո չի կարողանում նորմալ շնչել (շնչահեղձ է լինում) կամ ընդհանրապես չի շնչում, ապա՝
  • համոզվեք, որ դուք վտանգի մեջ չեք և անհապաղ զանգահարեք 1-03 և կանչեք շտապ բուժօգնություն
  • եթե 1-03 զանգելը չի հաջողվում, զանգեք 911 և կանչեք փրկարարներին
  • եթե 911 զանգելը ևս չի հաջողվում, զանգեք 1-02 և կանչեք ոստիկաններրին:







Դաս. 06.02.2019

Այս տարվա մեր առաջին առողջագիտության դասը.

Մենք խոսեցինք, վերհիշեցինք մարդու կենսական կարևոր օրգանները:
Թե նրանք ինչ են իրենցից ներկայացնում և ինչ գործողություն են կատարում:
Картинки по запросу Õ¡Õ¶Õ¸Õ©Õ¡Õ¦Õ¡Ö€Õ¯Մենք սովորեցինք, թե ինչպես չափել մեր անոթազարկը(պուլսը), ինչպես ճիշտ չափել և որ հատվածում չափել:






















2018

Միավ-Ձիավ
Առաջադրանքներ
  1. Որոնք են ՄԻԱՎ-ի փոխանցման ճանապարհները- սեռական ճանապարհով, արյան միջոցով, վարակ ունեցող մորից երեխային: 
  2. Ինչպես խուսափել Միավ-ով վարակվելուց- ամեն ինչ ստերիզիլացնելպատասխանատու վարքագիծ, և բացառել արյունային ճանապարհներով վարակումը:
  3. Վարակվելուց որքան ժամանակ անց կարելի է արյան մեջ հայտնաբերել ՄԻԱՎի նկատմամբ հակամարմիններ: - 6 ամիս հետո կարելի է հայտնաբերել արյան մեջ ՄԻԱՎի նկատմամբ հակամարմիններ:
  4. Ով կարող է վարակվել ՄԻԱՎ-ով- բոլոր մարդիկ կարող են վարակվել, բայց ավելի շատ, ովքեր ցածր իմունիտետ ունեն, ծխողները, խմողները... և այլն: 
  5. Ինչպիսին կարող է լինել ՄԻԱՎ ի նկատմամբ հետազոտության արդյունքը ,,պատուհանի շրջանում,,
  6. Որոնք են ՁԻԱՀ-ի ժամանակ առավել հաճախ հանդիպող հիվանդությունները - թոքաբորբ, մաշկի ուռուցկներ...  այլն:
  7. Ինչ ազդեցություն է գործում ՄԻԱՎ –ը մարդու օրգանիզմի վրա- իմունաանբավարարություն
  8. ՈՐ կենսաբանական հեղուկներն են պարունակում ՄԻԱՎ- առավել մեծ քանակները
  9. Որտեղ կարելի է հետազոտվել ՄԻԱՎ-ի նկատմամբ-հատուկ դիսպանսերներում
  10. Վարակվելուց որքան ժամանակ անց կարող են ի հայտ գալ առաջին նշանները- 1-ից 3 տարում
  11. Վարակվելուց  որքան ժամանակ անց կարող է զարգանալ ՁԻԱՀ –ի փուլը
  12. ՁԻԱՀ –ի զարգացումն ինի հետևանքով կարող է արագանալ:








Թմրամոլություն


Թմրամոլությունը իրենից ներկայացնում է թմրանյութերի չարաշահումից առաջացած ծանր հիվանդություն։ Թմրամոլության շարքն է դասվում ախտաբանական հակումն այն նյութերի հանդեպ, որոնք, ՀՀ առողջապական նախարարության ցուցակի համաձայն, համարվում են թմրանյութեր։ Տարբերում են թմրամոլության 4 տեսակ՝ օպիումայիև թմրամոլություն (օպիումի, դրա բաղադրության մեջ մտնոդ ալկալոիդների և մորֆինի սինթետիկ փոխարինողների չարաշահում), հաշիշամոլություն (կանեփի այն սորտերի չարաշահումը, որոնք պարունակում են բավարար քանակությամբ քառահիդրոկաննաբինոլ), խթանիչնեիի օգտագործումից առաջացած թմրամոլություն, թմրադեղերի շարքը դասվող որոշ քնաբերներից առաջացած թմրամոլություն: Հիվանդությունը դրսևորվում է նշված նյութերի ընդունման մշտական պահանջով, քանի որ հիվանդի հոգեկան և ֆիզիկական վիճակը կախված է այն պատրաստուկի ընդունումից, որին նա ընտելացել է։Թմրամոլությունը հանգեցնում է օրգանիզմի կենսագործունեության կոպիտ խանգարման և սոցիալական անկման (դեգրադացիա)։ Թմրամոլությունըքրոնիկական հիվանդություն է և առաջանում Է աստիճանաբար։ Պատճառը թմրանյութերի հարբեցնող հատկությունն է, որն ուղեկցվում Է հոգեկան ու ֆիզիկական լրիվ հարմարավետության և երջանկության զգացումով։ Հայտնի Է թմրանյութի հանդեպ հիվանդագին հակման զարգացման 2 ուղի։ Առաջինի դեպքում չարաշահումն առաջանում է անգիտակցաբար, հաճախ նշանակած դեղանյութերի ոչ ճիշտ օգտագործումից կամ ոչ իրազեկ անձանց խորհուրդներով ինքնաբուժումից։ Ցավերից, տհաճ զգացողություններից, անքնությունից և այլ տանջալի վիճակներից խուսափելու նպատակով որոշ անձինք (հատկապես չափից ավելի տպավորվող, խռովահույզ, կասկածամիտ և այլ նևրոտիկ ապրումներ ունեցողները) ինքնակամ, չգիտակցելով իրենց սպառնացող վտանգը, ավելացնում են նշանակված նարկոտիկ դեղանյութի (թմիադեղի) դեղաչափն ու ընդունման հաճախությունը







Ինֆեկցիոն պրոցես

Ինֆեկցիոն պրոցեսը բարդ կենսաբանական գործընթաց է, ուր գործում են երկու ինքնուրույն, ակտիվ կենսահամակարգեր (մակրո- և միկրոօրգանիզմ) արտաքին միջավայրի որոշակի պայմաններում: Դրանցից որևէ մեկի բացառումն ընդհատում է վարակային պրոցեսը: Ինֆեկցիոն պրոցեսին մասնակցում է ամբողջ օրգանիզմը`ձևավորելով պաշտպանողական, կոմպենսատոր կամ ախտաբանական մեխանիզմներ: Այդպիսի արտահայտություններից մեկը հենց ինֆեկցիոն հիվանդությունն է:







Ընկույզ

Հնում ընկույզը համարվել է ազնվականների պտուղ և ընկուզեղենների մեջ առանձնացվել է որպես արքա: Իզուր չեն այս բույսը նմանեցնում մարդու ուղեղին, քանզի այն մեծ ազդեցություն է ունենում հենց այդ օրգանի վրա. Բարելավում է հիշողությունը, սնուցում է ուղեղը: Ընկույզի օգտակար հատկությունները բավական շատ են, բայց խորհրդավոր արտաքինով պտղի բուժիչ հատկությունների մասին բացահայտումները դեռևս շարունակվում են:
Ընկույզի միջուկը պարունակում է մինչեվ 75% ճարպեր, 20% սպիտակուցներ, վիտամիններ` C, A, B1, P, E: Չհասունացած պտղի մեջ վիտամին C-ի քանակը 50 անգամ ավելի է, քան կիտրոնի մեջ, և 8 անգամ ավելի, քան սև հաղարջի մեջ: Ընկույզի միջուկը պարունակում է լինոլի, պալմիտինի, օլեինի, լինոլենի ճարպաթթուներ, որոնց մեջ չկա խոլեստերին։ Ճարպաթթուները նվազեցնում են սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը, նպաստում են աղեստամոքսային համակարգի աշխատանքին։ Հարուստ է կալիումով և մագնիումով, օգնում է թեթևացնել գլխացավը, կարգավորում նյարդային համակարգը: Միջուկը պարունակում է երկաթ և կոբալտ, որն օգտակար է սակավարյունության դեպքում։ Եվ, վերջապես, բոլորն էլ գիտեն, որ ընկույզը հարուստ է յոդով:




Սննդամթերքի կալորիաներ

Իմ մի օրվա կալորիաները

Նախաճաշին թեյ եմ խմում, կարագով (748կ.): Դպրոցում բուտերբրոդ եմ ուտում, ճաշին լոբի (292կ.), եմ ուտում, իսկ ընթրիքին կարտոֆիլ(80կ.), արևածաղկի ձեթով (899կ.)

Այսինքն ես հավաքում եմ 2019 կալորիա:

Էներգիայի ծախսը

Ծախսում եմ 1353 կալորիա:

Այսինք, դպրոց գնալիս քայլում եմ 1 կիլոմետր (53կ.)
Դպրոցում, նստած վիճակում (100կ.)
Դպրոցում, դասամիջոցի ժամանակ վազում եմ (900կ.)
Դպրոցից հետո գնում եմ լողի, և ծախսում (300կ.)

Ես հավաքում եմ 2019 կալորիա, իսկ ծախսում եմ 1353:

Այսինքն ինձ մնում է չգիտեմ, թե վոնց, բայց հենց 666 կալորիա:














Առողջ ապրելակերպ

Առողջությունը մարդու նոռմալ վիճակն է, երբ նա իրեն լավ է զգում:
Առողջությունը լինում է երեք տեսակ:

Ֆիզիկակական առողջություն
Հոգեկան առողջություն
Բարոյական առողջություն

Առողջությունը կախված է հետևյալ գործոններից:

Առողջ սնունդ
Մարզանք և կոփում
Շրջակա միջավայր
Հիգիենա
Վնասակար սովորություններ
Կրթություն
Աղքատություն
Առողջ ապրելակերպ
Ժառանգականություն
Նոռմալ հոգեվիճակ


Լսողական զգայարան ականջ


Օդի տատանումները (ձայնը) ընկալում են մեր ականջները:Ականջը կազմված է երեք բաժիններից:
 Արտաքին ականջ-ականջախեցի և արտաքին լսողական անցում
Միջին ականջ-թմբկաթաղանթ
Ներքին ականջ-խխունջ

 Անցուղու մեջ կան մանր մազիկներ և արտադրվում է ակնջածծումբ:
Ականջախեցին մաքրում ենք ականջի չոփիկներով,որոնք անցուղու մեջ խորը մցնել չի կարելի:Քանի, որ ականջածծումբը կհրի ներս և կառաջացնի խցանում:

Առաջադրանք
1.Ինչ է լսողության խանգարումը
Լսողության խանգարումը դա մի բան է, որի պատճառով մարդ չի կարողանում լսել:

2.Ինչ հայտնի մարդիկ գիտեք, ովքեր ունեցել են լսողության կորուստ
Ես գիտեմ Բեթհովենին ով ունի լսողության կորուստ:

3.Ինչպես են շփվում այդպիսի մարդկանց հետ
Այդպիսի մարդկանց հետ ովքեր ունեն լսողական կորուստ շփվում են ժեստերով:


Զգայարաններ


Զգայարանների միջոցով մենք կապնվում ենք արտաքին աշխարհի հետ:
Մենք ունենք հինգ զգայարան:
Տեսողություն
Լսողություն
Հոտառություն
Համ
Շոշափելիք
 Տեսողական զգայարան (աչքեր)

Աչքերը բարդ ,զույգ օրգաններ են որոնք գտնվում են գանգի ակնախոռոչներում:
Աչքերը վերլուծում են տեսողական ինֆորմացիան և ուղարկում են տեսողան կենտրոն (ծոծրակ):
Աչքերը շատ նուրբ օրգաններ են և նրանց առողջության համար պետք է պահել մաքուր:
Աչքերի պաշպանիչ համակարգն են կոպերը,հարթիչները,հոնքերը և արցունքները:
Արցունքը արտադրվում է արցունքագեղձերում:
Արցունքը լվանում ,մաքրում և խոնավացնում է աչքը:
Թարթելուց աչքը մաքրվում է փոշուց և մանր մարմիններից:

Комментарии