Ձմեռային ճամբար 2017

Ուրբաթ օրը կարծես հատուկ օր լիներ: Գնացինք դասարան, իհարկե ընդհանուր պարապմունքից հետո, մի քիչ խոսեցինք, հետո էլ գնացին կլոր սեղանին մասնաքցելու: Հետո գնացինք ֆիզկուլտի, որից հետո էլ գնացինք ժամը 13:00-ին կայանալիք համերգը լսելու: Նաև մասնակցեցինք Մեդիա Ուրբաթին: Իդեպ մոռացա ասել, ես նաև իմացա, որ մեր ճամբարը 1 շաբաթով երկարանում է և այնքան ուրախացա չեք էլ պատկերացնի:  Հուսով եմ մյուս շաբաթ ավելի հետաքրքիր կլինի բոլորիս համար:

Հինգշաբթի օրը մեզ մոտ սկսվեց ինչպես միշտ ընդհանուր պարապմունքից, որը ցավոք սրտի տևեց 30 րոպե: Երբ գնացինք դասարան խոսեցինք Ալեքսանդր Թամանյանի մասին, ով գծագրել էր Երևանի հատակագիծը:

Չորեքշաբթի օրը գնացինք Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտ: Սովորեցինք շատ ու շատ բաներ, բայց Թամանյանի աշխատանքները տեղափոխել էին ցուցահանդեսի, դրա համար էլ չկարողացանք տեսնել: Իսկ հետո գնացինք էլի պիցցա ուտելու:



Ձմեռային ճամբարը մեզ մոտ սկսվեց հունվարի 9-ից: Մյուսները չգիտեմ ուրախ էին, թե չէ, բայց ես շատ ուրախ էի: ՄԵնք ընկեր Լուսինեի հետ շատ խաղեր խաղացինք, ուրախացանք: Չորեքշաբթի օրը գնացինք Երվանդ Քոչարի թանգարան, հետաքրքիր բաներ իմացանք: Թանգարանից հետո էլ գնացինք պիցա ուտելու ու հետո էլ կուշտ փորով նստեցինք ավտոբուս ու հետ վերադարձանք: Հինգշաբբթի օրը եկանք դասի խաղեր խաղացինք, ու այդպես օրը անց կացրինք: Ուրբաթ օրը պետք է գնայինք սահադաշտ, բայց ես հավես չունէի և չգնացի:

Գիտագործական  ճամբարային  4-րդ օր։ Հունվարի 19
09։00-09։30- Ընդհանուր պարապմունք
09։30 – 11։00 Ուսումնական նախագծային աշխատանք։ Ճամփորդությունից ստացած գիտելիքների ամփոփում։ Կոորդինատային ուղղի կառուցում։ Շրջանագծի կառուցում։
11։00-12։35 –Ավանդական պար
12։35-13։00 - Ընդմիջում
13։00-13։30 – Հեղինակային կրթական ծրագիր։ Համերգ –ներկայացում
13։30-14։30 – Նախագծային գործունեություն։ Օրվա աամփոփում
Գիտագործական  ճամբարային  3-րդ օր։ Հունվարի 18
09։00 - 09։30 - Ընդհանուր պարապմունք
09։30 – 14։30 – Ճամփորդություն։ Ալեքսանդր Թամանյանի անվան թանգարան-ինստիտուտ
Գիտագործական  ճամբարային  2-րդ օր։ Հունվարի 17
09։00-09։30- Ընդհանուր պարապմունք
09։30-11։00 – Բրուտանոց
11։00-12։35 – Նախագծային աշխատանք։ Կոորդինատային ուղղի կառուցում, կետերի որոշում, դրանց միջոցով կենդանիների պատկերների ստացում։ Բառախաղ՝ ճարտարապետ Ջիմ Թորոսյանի  մասին
12։35-13։00 – Ընդմիջում
13։00-13։30 – Հեղինակային կրթական ծրագիր։ Համերգ –ներկայացում
13։30 -14։30 – Կլոր սեղան Հյուսիսային /Գեղարվեստի/ դպրոցում։ Թեման՝  Ձայնադարան, Ավանդական երգ ու պարի ուսուցում

Գիտագործական  ճամբարային  1-ին օր։ Հունվարի  16
09։00-09։30- Ընդհանուր պարապմունք
09։30-11։00 –  Ավանդական խաղեր
11։00- 12։35 – Մարզական խաղ։ Սեղանի թենիս
12։35-13։00 – Ընդմիջում
13։00-13։30 – Հեղինակային կրթական ծրագիր։ Համերգ –ներկայացում
13։30-14։30 – Նախագծային աշխատանք։ Բառախաղեր ճարտարապետների անուններով։ Հատակագծի կառուցում թղթի վրա։

Ճամբարային  հինգերորդ օր։ Հունվարի 13
09։00- 09։30- Ընդհանուր պարապմունք
09։30- 13։15 – Մարզական ճամփորդություն։ Զբոսանք  Օպերայի և բալետի շենքի հարակից տարածքում, Սահադաշտ
13։15- 15։30 - Շրջայց Գեղարվեստի դպրոց
Օր չորրորդ։ Հունվարի 12
09։00-09։30 - Ընդհանուր պարապմունք
09։30-11։00 – Նախագծային աշխատանք։ Ճամփորդական օրվա ամփոփում, քննարկում, զրույց Ալ․ Թամանյանի մասին։
11։00- 12։35 – Մարզական խաղ։ Մրցույթ սահնակներով
12։35- 13։00 – Ընդմիջում
13։00-14։30 – Նախագծային աշխատանք։ Ուսումնական խաղեր, բառախաղեր։ Քննարկեցինք և որոշեցինք հաջորդ օրը ճամփորդել՝ զբոսնել Երևանում, այցելել Սահադաշտ։

Երրորդ օր։  Հունվարի 11
09։00-09։30 – Ընդհանուր պարապմունք
09։30-14։00 – Ճամփորդության ժամեր։ Այցելություն Կասկադ համալիր և Երվանդ Քոչարի թանգարան։

Ճամբարային երկրորդ օր։ Հունվարի 10
09։00 - 09։30 – Ընդհանուր պարապմունք
09։30-11։00 – Նախագծային աշխատանք։ Ծանոթացանք Ե․ Քոչար մարդու և քանդակագործի կենսագրությանը։ Ուսումնասիրեցինք նրա քանդակներից երկուսը՝ Սասունցի Դավթի և Վարդան Մամիկոնյանի արձանները։
11։00-12։35 – Մարզական խաղ։ Խաղացինք վոլեյբոլ, սեղանի թենիս
12։35-13։00 - Ընդմիջում
13։00-14։00 –Նախագծային օրվա ամփոփում։ Քննարկեցինք և որոշեցինք հաջորդ օրվա ճամփորդության երթուղին․ որոշեցինք այցելել Կասկադ համալիր և Երվանդ Քոչարի թանգարան։

Ճամբարային առաջին օր։ Հունվարի 9
09:00-09:30 - Ընդհանուր պարապմունքին
09:30-12:35 — Նախագծային աշխատանք։ Հայկական ճարտարապետության ուսումնասրում։ Այդ ընթացքում փնտրեցինք ճարտարապետության մասին հետաքրքիր նյութեր, բացեցինք առանձին բլոգ «Հայկական Ճարտարապետություն» անվանումով, համակարգչային ծրագրերի միջոցով դպրոցի հատակագծի կառուցում: Վերջին 20 րոպեների ընթացքում տարբեր խաղեր խաղացինք։
12։35-13։00- Ընդմիջում

13:00-14:00-ի ընթացքում մեզ մոտ մարզական ժամ էր: Խաղացինք վոլեյբոլ և տարբեր մարմնամարզական վարժություններ կատարեցինք:

Комментарии