Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա. Վերլուծություն

Ես պատմվածքը կարդալուց հետո զարմացա և մտածեցի, թե ինչպես կարող է մի երկրում այնպես լինել, որ ոչ մի սուր բան չլինի: Օրինակ, եթե ես մի երկրում ապրեի, որտեղ ոչ մի սուր բան չկա ես չէի դիմանա, որովհետև իմ կարծիքով անհնար է մի տեղ ապրել, որտեղ շենքերը կլոր են, տանիքները կլոր, թրերը, դանակները բութ, եթե ոստիկանի թուրը բութ էր, ապա ինչու էր մոտը պահում:
Բայց մի կողմից էլ լավ էր, որ ոչ մի սուր բան չկար այդ երկրում: Ծաղիկների փշերը երբեք չէին ծակի, մարդիկ հեռու կմնային դանակների, թրերի... սուր ծայրերից և երբեք չէին վնասվի:

Ինձ թվում է, որ այնտեղ շատ սխալ օրենքներ կաին, որովհետև արդար չէ, որ մի մարդու արած սխալի պատճառով մեկ ուրիշը տուժվի, ճիշտ է մարդիկ միայն ապտակում էին ոստիկանին իրենց գործած սխալի համար, բայց մեկ է արդար չէ: 
Եվ նաև ինձ թվում է, որ Ջովանինոն ճիշտ արեց, որ չապտակեց ոստիկանին և գնաց Երկրից, որովհետև նա մեկ է իր հոգու խորքում միշտ իրեն մեղավոր կզգար:  

Комментарии