Առակ ընկերության մասին

Կային երկու ընկեր մեկի անունը Ձախլիկ էր, իսկ մյուսինը Աջլիկ, նրանք միշտ իրար հետ են լինում, իրար հետ խաղում, իրար հետ ուրախանում… : Ընկերներից մեկը, Ձախլիկը կարելի է ասել, որ չգիտեր, թե ինչ է ընկերությունը, և իր ընկերոջը Աջլիկին շատ պարզ օգտագործում էր: Բայց իր ընկեր Աջլիկը միշտ ամեն ինչին լավ կողմից էր նայում և Ձախլիկին շատ էր սիրում և ուզում էր, որ Ձախլիկը միշտ ամեն ինչից գոհ լիներ, և ոչնչից չդժգոհեր: Մի անգամ Ձախլիկը գողություն արեց, և մեղադրեց Աջլիկին, և ոստիկանությունը առանձ Աջլիկին լսելու տարան նրան: Աջլիկին տարան բանտ և մեկ տարի պահեցին բանտում: Իսկ Ձախլիկը վայելում էր իր գողացածը: Բայց ժամանակի ընթացքում Ձախլիկը հասկանում էր, որ շատ վատ բան է արել: Նա մտածում էր, որ ընկերոջ հետ պետք չէր այդպես վարվել և ցանկացավ ինքնակամ գնալ և ոստիկաններին հայտնել: Երբ հասավ ոստիկանություն Աջլիկը չթողեց, որ խոստովանի և նրան հետ ուղարկեց տուն: Երբ Աջլիկը դուրս եկավ բանտից Ձախլիկը գնաց նրա մոտ, Աջլիկը կարող էր նրան չներել, բայց քանի որ Ձախլիկը Աջլիկի ամենալավ ընկերն էր նա նրան այնպայման ներեց: Եվ Ձախլիկը այդ օրվանից հասկացավ, թե ինչ է իսկական ընկերությունը, և սկսեց ամեն ինջ անել Աջլիկի համար: 

Комментарии