Գարնան գալուն սպասելով

Մինչ գարնան գալը մեզ մոտ ձմեռ է, ձյուն է գալիս, ցուրտ է և մառախուղ: Ես ամեն անգամ անհամբեր սպասում եմ, թե երբ է ձմեռը գալու, բայց հենց ձմեռը գալիս է միանգամից, ցանկանում եմ, որ շուտ գարուն գա: Երբ տեսնում եմ, որ դրսում մառախուղ է, ցուրտ է, անհամբեր սպասում եմ գարնանը, որ չմրսեմ: Ուզում եմ գարուն գա, որ դպրոց գնալուց այդքան տաք չհագնվեմ, որ սովորական վերնաշապիկ հագնեմ ու հանգիստ գնամ դասի: Ուզում եմ գարուն գա, որ դրսում հանգիստ խաղամ առանց բաճկոնի: Ուզում եմ գարուն գա, որ խանութ գնալիս էլ մի ժամ չհագնվեմ, այլ միանգամից գնամ: Ուզում եմ գարուն գա, որ արձակուրդներ լինեն և հանգստանամ: Քանի, որ իմ ծնունդը գարնանն է, դրա համար էլ եմ ուզում, որ գարունը շուտ գա: Քանի որ ես գնում եմ լողի, իսկ լողը գարնանն է, էլի անհամբեր ուզում եմ, որ գարուն գա: Քանի որ մայրիկիս սիրելի օրը գարնանն է, անհամբեր ուզում եմ, որ գարունը շուտ գա: 

Комментарии